ՆՆարեկ Սահակյան

Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է

Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է

Մայիսի 17-ի գիշերը Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում մի խումբ անձանց միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ժամը 1.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել։ Հայտնել են, որ որովայնի կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը բժշկական կենտրոնում էր։

Դեպքը գարեջրատան մոտ էր եղել։ Ուշ գիշերով ականատես վկաներ հայտնաբերելը հեշտ չէր, բայց դա փորձառու քրեական հետախույզներին չխանգարեց արագ և արդյունավետ գործել։ Օպերատիվ ճանապարհով նախ ճշտել են վեճի հնարավոր մասնակիցների շրջանակը, իսկ ավելի ուշ պարզ է դարձել, որ անձնական հարցերի շուրջ ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 19-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով նաև դանակը։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում