ՎՎարդան Հովսեփյան

Կբացվի «Մարտիրոս Սարյան. hայրական սեր» խորագրով ցուցահանդեսը

Կբացվի «Մարտիրոս Սարյան. hայրական սեր» խորագրով ցուցահանդեսը

Մ. Սարյանի տուն-թանգարանում մայիսի 14-ից մինչև հոկտեմբերի 15-ը կգործի ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական և երաժշտական գործիչ Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Մարտիրոս Սարյան. հայրական սեր» խորագրով ցուցահանդեսը:

Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի գեղանկար և գրաֆիկական ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Մ. Սարյանի տուն-թանգարանի և Սարյան ընտանիքի հավաքածուներից:

Ցուցահանդեսի բացման օրը՝ մայիսի 14-ին, առաջին անգամ Հայաստանում կհնչեն Հայրենական պատերազմի օրերին Ղազարոս Սարյանի գրած երկու երգերի մեղեդիները՝ ակորդեոնահար Գեղամ Հովակիմյանի կատարմամբ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում