ՆՆարեկ Սահակյան

Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Մայիսի 10-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները նախաքննական մարմնի աշխատակիցների հետ Հարժիս գյուղի տներից մեկում խուզարկություն են կատարել։

Տան նկուղից հայտնաբերվել են մեկփողանի որսորդական հրացան, դետոնացիոն քուղ, փամփուշտի 37 պայթուցիչ, 11 էլեկտրական պայթուցիչ, որսորդական հրացանի 12 պարկուճ, հրացանի փամփուշտի 2 լիցքավորիչ, տարբեր տրամաչափի 130 փամփուշտ, վառոդի և արճճի նմանվող զանգվածներ:

Ըստ տանտիրուհու՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել Արցախյան առաջին պատերազմի տարիներին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում