ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կարևորել է նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կարևորել է նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է ունեցել CNN-ի հետ` նշելով, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարևոր քայլ կատարեց՝ ճանաչելով Օսմանյան կայրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը:

Ըստ դեսպանի՝ դա լրացրեց 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը, որով այժմ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է 1,5 մլն հայերի ցեղասպանությունն իրենց պատմական հայրենիքում: Դեսպան Ներսեսյանը համոզված է, որ դա վերաբերում է ոչ միայն անցյալի դաժանություններին ու ցեղասպանություններին, այլև հստակ ուղերձ է ներկա ժամանակներին ու ապագային: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը որպես այդպիսին չճանաչվեց ու չդատապարտվեց և նախադեպը եղավ մարդկության պատմության այլ ցեղասպանությունների համար:

«Մենք խորապես շնորհակալ ենք նախագահ Բայդենին այս պատմական ճանաչման համար: Այսպիսով, այս ճանաչումն ավելի է ամրապնդելու մեր տարածաշրջանը և միտված է ապագային»,- ասել է դեսպանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում