Տպագրությունների տեսանկյունից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար 2020-ը ակտիվ տարի էր

Կառավարության որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-իսնտիտուտին օգտագործման իրավունքով տրված 100 հա տարածքում հիշողության և վերածննդի զբոսայգի հիմնելու մտադրություն կա:

Հարություն Մարության (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն) - Մենք մտածում ենք այս տարածքը բաժանել ավելի քան 1 տասնյակ հատվածների, որոնք կհամապատասխանեն Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և մասամբ՝ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի տեղանուններով կլինեն պուրակներ, քայլուղիներ, ճեմուղիներ:

Մուլտիմեդիոն ցուցադրությամբ կներկայացվեն կոնկրետ տարածքներում կոտորածների վերաբերյալ տեղեկություններ: Տնօրենն ասում է՝ թանգարանն ընդհանուր տեղեկություն է տալիս Հայոց ցեղասպանության մասին, իսկ այս պուրակով հնարավոր կլինի առանձին ցուցադրությունները կապել թանգարանում ներկայացված պատմության հետ:

Հարություն Մարության - Տեղեկատվական վահանակների միջոցով կներկայացվի տվյալ տարածաշրջանի պատմության, մշակույթի մասին: Մարդ այցելելով Ցեղասպանության հուշահամալիր՝ զգալի չափով կմեծացնի իր գիտելիքը նաև ընդհանրապես Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի մասին:

Այս ամենը դեռ միայն առաջարկ է, որ ներկայացվել է կառավարությանը և համավարակի պատճառով առայժմ չի քննարկվել: Փոխարենը համավարակը չի խանգարել գրքերի տպագրությանը: 2020-ի ընթացքում թանգարանը 11 գիրք է տպագրել:

Հարություն Մարության - Համավարակը դրա վրա չի ազդել, հակառակը՝ էն, ինչ նախատեսված էր դրանք տպագրվել են:

Այցելուների թիվն է կրճատվել 2020-ին: 2019-ի 95000-ի փոխարեն անցած տարի ունեցել են ընդամենը 5 հազար այցելու: Բացի այն, որ մարտից մինչև օգոստոսի վերջ թանգարանը փակ է եղել, մնացած ժամանակահատվածում էլ հակահամաճարակային կանոնները պահելու հետ կապված այստեղ խնդիր է եղել:

Հարություն Մարության - Թանգարանը մասամբ էր աշխատում, որովհետև թանգարանը չունի պատուհաններ, այսինքն՝ ապահովել բնական օդափոխություն մենք ներքևի հարկի հետ կապված դժվարություններ ունեինք: Օրը երկու անգամ օդափոխություն ենք անցկացնում, բացում ենք դռները, պատուհան չկա:

Անցյալ տարի թանգարանը բացառիկ ձեռքբերում է ունեցել: Ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանի մահից հետո նրա կինը ամուսնու արխիվը նվիրել է Ցեղասպանության թանգարանին: Դրանք օրիգինալ փաստաթղթեր են՝ Օսմանյան կայսրությունում հայերի կալվածքների, նրանց կյանքի ապահովագրության վերաբերյալ:

Էդիտա Գզոյան (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն) - Օսմաներենով փաստաթղթեր, կալվածագրեր, անցագրեր, դատական գործերի հետ կապված փաստաթղթեր, որոնք Ռիտա Մահտեսյանը 3 մեծ արկղով Նահանգներից ուղարկել է մեզ մոտ:

Թանգարանն աշխատանքներ է տանում գիտական ուսումնասիրությունները միջազգային հնարավոր բոլոր հարթակներում անգլերենով ներկայացնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում