ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց դատարան դիմելու համար սահմանված պետտուրքի չափերը վերանայելու նախագիծը

ՌՌոզա Խաչատրյան

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխությամբ, որոնք վերջին 20 տարում փոխվել են 4-5 անգամ: 

«Մի շարք նոր արտոնություներ են սահմանվել, նաև որոշակի դեպքերում պետական տուրքը բարձրացվել է, բայց ուզում եմ դիրքորոշում հայտնել, որ այս բարձրացումները ոչ ավելին են, քան այն երկրները, որտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել:

Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ներկացվել են առաջարկություններ, ավելացվել են նոր արտոնություններ, որոնք վերաբերում են զինծառայողների կամ այլ քաղաքացիների ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած կամ մահացած ճանաչելու գործերին: Այդ մարդիկ դատարան դիմելիս պետական տուրքից կազատվեն: Միևնույն ժամանակ պետական տուրքից կազատվեն նաև ռազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգները, եթե խոսքը կվերաբերի ժառանգության ընդունման գործերին»,- նշեց Դանիելյանը:

Հիշեցնենք՝ նախագիծը խորհրդարանը քննարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ: Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ: 

Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:    

Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներկայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում: 
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում