Խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու թմրամիջոցներ․ ոստիկանության նոր բացահայտումը

ԳԳայանե Թամամյան

Հարուցված քրեական գործի շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։

Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, ինչպես և 40-ից ավելի կանեփի թուփ։ Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել են դատաձգաբանական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։  38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում