Նոբելյան մրցանակաբաշխությունը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում

Նոբելյան մրցանակաբաշխությունը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում

Առաջին ալիքի ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ին, կցուցադրվի գիտության ոլորտում ամենասպասված և հեղինակավոր իրադարձություններից մեկը՝ Նոբելյան մրցանակաբաշխությունը: Այն կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը:

Նոբելյան մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում շվեդական և նորվեգական հանձնաժողովները մրցանակ են շնորհում հեղինակավոր գիտական ձեռքբերումների, մշակույթի ոլորտում ներդրումների և հասարակության զարգացմանը նպաստելու համար: 

Նոբելյան մրցանակը շնորհվում է ֆիզիկա, քիմիա, բնախոսություն և բժշկություն, գրականություն և խաղաղություն բնագավառների լավագույններին: 1968 թ-ից Շվեդական կենտրոնական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար՝ նվիրված Ալբերտ Նոբելի հիշատակին: 

Մրցանակը տրվում է 1901 թվականից: 1901- 2016 թթ. ընթացքում Նոբելյանը մրցանակը, ընդհանուր առմամբ, շնորհվել է 579 անգամ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում