ԲԴԽ լիազորություններն ավելանում են. ընդունվեց Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ՇՇողիկ Գալստյան

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այն հնարավորություն կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Դատավարության ընթացքում իրավունքի չարաշահման դեպքերը կանխելու նպատակով դատական սանկցիայի առանձին տեսակ է նախատեսվում: Այն հնարավորություն կտա սահմանափակել իրավունքի իրականացումը, եթե այն վտանգում է դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը: ԲԴԽ-ն նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություն կստանա:

Առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների իրավունքների, օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով ԲԴԽ-ն լիազորություն կստանա այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների կազմից ընտրելու նախկինում նմանատիպ գործեր քննած, դատական նիստի բնականոն ընթացքն ապահոված երեք դատավորի, որոնք էլ կմասնակցեն վիճակահանությանը: Բացի այդ, ԲԴԽ-ն լիազորություն կունենա առանձնակի բարդության քրգործերի դեպքում գործը վերցնել այն դատավորից, որը չունի նման հմտություն:

Իշխանական պատգամավորները ներկայացված փաթեթով նպատակ ունեն միջամտելու դատական իշխանության գործունեությանը՝ մտահոգություն հայտնեց «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը: Պատգամավորը խնդրեց հիմնական զեկուցողին պարզաբանել՝ նախագծի ընդունումը քաղաքական որոշո՞ւմ է, թե՞ մասնագիտական քննարկումների արդյունք:

ԲԴԽ լծակները ոչ թե դատավարության իրականացմանը միջամտելու, այլ դատավորների անկախությունը երաշխավորելու համար են՝ ընդգծեցին «Լուսավոր Հայաստանից»: Էդմոն Մարուքյանն ամբիոնից պնդեց՝ սահմանափակվում են դատավարության մասնակիցների իրավունքները:

Նախագծի ընդունմանը կողմ արտահայտվեց պատգամավոր Արման Բաբաջանյանը, ասաց՝ այն նաև վեթինգի տարրեր է պարունակում: Կառավարությունից որևէ մեկը ներկա չէր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում