ՆՆարեկ Սահակյան

Սինանյանը դիմել է Երևանի քաղաքապետին «Հայ բարերարների ճեմուղու» հուշարձանները վերականգնելու խնդրանքով

Սինանյանը դիմել է Երևանի քաղաքապետին «Հայ բարերարների ճեմուղու» հուշարձանները վերականգնելու խնդրանքով
Օրեր առաջ անհայտ անձինք Միքայել Նալբանդյանի արձանի հարակից հատվածում գտնվող «Հայ բարերարների ճեմուղու» հուշահամալիրից առևանգել են հուշարձանների մետաղյա պատկերները, ինչը վրդովմունք է առաջացրել նաև մեր սփյուռքահայ հայրենակիցների շրջանում՝ հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: 
 
Դեպքի կապակցությամբ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մտահոգության նամակն է ուղղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան քայլեր տեղի ունեցածը պարզելու և հուշարձանների ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ:
 
Հիշեցնենք՝ մարտի 7-ին անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել էին բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում