ԳԳայանե Թամամյան

Վրաստանն օդային սահմանը բացում է ևս 4 երկրի համար

Վրաստանն օդային սահմանը բացում է ևս 4 երկրի համար

Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից` aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Նշված երկրների քաղաքացիները պարտավոր են Վրաստան մուտք գործելիս ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որն արվել է թռիչքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամվա ընթացքում: Երկիր մուտք գործելու 3-րդ օրը իրենց հաշվին պետք է  կրկնակի թեստավորվեն:

Հիշեցնենք` մարտի 1-ից նույն պայմաններով կարող են Վրաստան գալ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները, ավելի վաղ օդային սահմանը բացվել էր Եվրամիության քաղաքացիների ու ռեզիդենտների համար:

Վրաստանի ցամաքային ու ծովային սահմաններն առաջվա պես փակ են զբոսաշրջիկների համար:

Փետրվարի 1-ին` գրեթե  մեկ տարվա դադարից հետո, Վրաստանը վերականգնեց կանոնավոր ավիահաղորդակցությունը:

Առանց որևէ պայմանի Վրաստան կարող են այցելել այն քաղաքացիները, որոնք կանցնեն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրս:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում