ՄՄերի Եգորյան

Կեղծ շահարկումներ Կառավարության ընդունած որոշումներից մեկի վերաբերյալ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կեղծ շահարկումներ Կառավարության ընդունած որոշումներից մեկի վերաբերյալ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի զեկուցած՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Որոշմամբ նախատեսվում է երկարաձգել դիմումներ ներկայացնելու ժամկետները և ընդլայնել կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը։

Տելեգրամյան որոշ ալիքներ, այնուհետև լրատվական կայքեր սկսեցին գրել, թե իբր «իշխանությունը վերջին հանրահավաքին ավտոբուսներով մարդ է բերել և այդ մեքենաներին վճարում է բյուջեի միջոցներից՝ այսօրվա ընդունած որոշմամբ»։

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ նախագծի վերաբերյալ շահարկումներն ամբողջապես անհիմն են ու կեղծ։

Նախ՝ պետք է հասկանալ, որ որոշման նպատակն է աջակցել կորոնավիրուսային համավարակից տուժած ոլորտներից մեկին՝ տուրիստական ուղևորափոխադրող ընկերություններին։ Այն չի կարող մեկնաբանվել որպես ուղևորափոխադրող ընկերությունների ծառայության գնում։

Բացի այդ, այս նախագիծը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ վերջին օրերի քաղաքական իրադարձությունների հետ։ Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը ուսումնասիրել շահագրգիռ մարմինների առարկությունների և առաջարկությունների ամփոփաթերթը։ Օրինակ՝ ֆինանսների նախարարությունը որոշմամբ նախատեսվող 50 մլն բյուջետային հատկացման մասին իր կարծիքը հայտնել է դեռևս փետրվարի 10-ին, մինչդեռ կեղծիք տարածողների մատնանշած քաղաքական իրադարձությունները սկսել են զարգանալ փետրվարի 25-ից՝ ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում