ՀՀայկարամ Նահապետյան

Հայաստանի և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 27-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում