2020թ.-ին ԶՈւ-ում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք. զգալի մասը կապված է պատերազմի հետ

ՀՀովհաննես Վարդանյան

2020թ. ՀՀ ԶՈւ-ում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք՝ 2087-ով կամ եռակի ավելի, քան նախորդ տարում: Դրանց 55%-ը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են: 1501-ը կամ մոտ 50%-ն արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անցկացրած խորհրդակցության ընթացքում նշել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում մարդկության դեմ հանցագործություններին իրավական գնահատականների և քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը:

Դատախազը նաև հանձնարարել է նույնպիսի հետևողականությամբ բացահայտել հայկական Զինված ուժերում հանցավոր արարքները՝ զորակոչի ընթացքում խախտումները, ուսումնասիրել սպառազինության գնումների գործընթացի համապատասխանությունն անվտանգության կարիքներին, դրանցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրումը: Գլխավոր դատախազի հաջորդ հանձնարարականն է բացահայտել ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման հանցավոր թերացումները. բավարար հիմքերի դեպքում քրեական հետապնդում իրականացնել պաշտոնատար անձանց նկատմամբ

Ըստ զինդատախազ Վահե Հարությունյանի, 2020թ. մահվան դեպքերը վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորածների փնտրողական աշխատանքների հետ: 2020-ին նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին: Ռազմական գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 9094 մարդ: Խորհրդակցությանը ներկա Պաշտպանության նախարարը նշել է, որ պատերազմին վերաբերող բոլոր հանգամանքների օպերատիվ և օբյեկտիվ պարզումը հրատապ անհրաժեշտություն է:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ. ընթացքում ԶՈՒ-ում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ, պատճառվել է 221.5 մլն դրամ վնաս՝ 30 տոկոսով ավելի, քան 2019-ին էր: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61 մլն դրամ: Զինվորական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների իրականացրած ուսումնասիրություններն արձանագրել են պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ դրամ վնաս. վերականգնվել է շուրջ 1.3 մլրդը: Եվս 111 մլն դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում