ԱԱրման Գալոյան

Այսօր ադրբեջանական կողմը հանձնել է 106 անձի մարմին. ԱՀ նախագահ

Այսօր ադրբեջանական կողմը հանձնել է 106 անձի մարմին. ԱՀ նախագահ

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին` տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ: Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին:»,- գրել է Արցախի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում