ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է փակել Գուանտանամոյի բանտը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է փակել Գուանտանամոյի բանտը

Միացյալ Նահանգների իշխանությունները սկսել են Գուանտանամոյի բանտը փակելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնը՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում ուսումնասիրվում է ներկա իրավիճակը, որը Ջո Բայդենի վարչակազմը ժառանգել է նախորդից:

Դեռևս հունվարի 20-ին Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր Գուանտանամոյի ամերիկյան բանտը փակելու անհրաժեշտության մասին: Պենտագոնում խոստացել են հետագա գործողությունների ծրագիր մշակել բանտում պահվող 40 կալանավորների հարցով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում