«Կինոէքսպրես Հայաստան-Վրաստան» փառատոնը կշրջի երկու երկրների բնակավայրերում

«Կինոէքսպրես Հայաստան-Վրաստան» փառատոնը կշրջի երկու երկրների բնակավայրերում

Հայկական «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ավանդական շարունակությունը՝ «Անիվների վրա» փառատոնն այս տարի անվանափոխվեց:  Նպատակը, սակայն, նույնն էր ՝ փառատոնը ներկայացնել մայրաքաղաքից դուրս:

Այս տարի փառատոնի անվանումն էր «Կինոէքսպրես Հայաստան-Վրաստան», կազմակերպիչները  «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամն է ու Վրաստանի «Պրոմեթեւս» կինոարվեստի կենտրոնը:

Տարվա նորույթը՝ շարժական էկրանը, Գյումրիի Վարդանանց հրապարակում  հնարավորություն տվեց փառատոնի ֆիլմերը դիտել լուսնի լույսի տակ: «Կինոէքսպրես Հայաստան-Վրաստանը» կշրջի երկու երկրների սահմանի երկայնքով սփռված բնակավայրերով՝ շարժական էկրանով փառատոնի հայկական ու վրացական ֆիլմերը ներկայացնելով Գյումրիում, Ամասիայում, Վանաձորում, Ալավերդիում, Ախալքալաքում, Ախալցխայում, Նինոծմինդայում եւ Բորժոմիում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում