ԹԹերեզա Կասյան

Ռուս խաղաղապահները մեկնում են ռուս-թուրքական դիտարկման կենտրոն

Ռուս խաղաղապահները մեկնում են ռուս-թուրքական դիտարկման կենտրոն

Ռուս խաղաղապահները մեկնել են ադրբեջանական Կիյամադդինլի բնակավայր, որտեղ տեղակայվելու է ռուս-թուրքական համատեղ վերահսկման կենտրոնը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դիտարկման համար: Այդ մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Մի քանի օր շարունակ Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում զինծառայողները ուսումնասիրել են կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման կարգը:

Միասնական կենտրոնի անձնակազմը, որում ներկայացված են լինելու ռուսական և թուրքական կողմերի հավասար թվով զինծառայողներ, անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկելու է հրադադարի  պահպանումը:

Հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից նոյեմբերի 11-ին ստորագրված  հուշագրի, որով կողմերը պայմանավորվել են միասնական կենտրոնի շտաբը կազմավորել հավասարության սկզբունքով:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում