ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը Արևելյան Միջերկրական ծովում

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը Արևելյան Միջերկրական ծովում

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարություններն Աթենքում եռակողմ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են պաշտպանական գործընկերության ամրապնդումն ու տարածաշրջանում անվտանգության ընդհանուր սպառնալիքները:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության, ծովային անվտանգության, ռազմական տեխնոլոգիաների մշակման և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական արդյունաբերության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծումը և ահաբեկչությանը հակազդելու և ժամանակակից սպառազինությունների տարածման հարցում համակարգման ուժեղացումը:

Հանդիպման մասնակիցները նաև դեմ են հանդես եկել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին Թուրքիայի և Լիբիայի հուշագրին` հայտարարելով, որ այն խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները։ Կողմերը նաև վերահաստատել են աջակցությունը Կիպրոսի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում