Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանն այսօր հանդիպում է ունեցել Քենիայի արտաքին և սփյուռքի գործերի նախարարության սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղար Ռոզելին Նջոգուի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությանը։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև փորձի փոխանակման հնարավորություններին և համագործակցության զարգացման հեռանկարներին։










