ԱԱրման Գալոյան

Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել. ՔԿ նախագահի տեղակալ

Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել. ՔԿ նախագահի տեղակալ

Հաստատապես հիմնավորվել է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել, այսօր հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Ըստ պաշտոնյայի, սակայն, նախաքննությունը կասեցված չէ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր. պարզապես ընտանիքի անդամները խնդրել են պահպանել գաղտնիությունը:

Կուտոյանին, հիշեցնենք, որ մահացած էին գտել անցյալ տարի հունվարին Պարույր Սևակի փողոցում գտնող իր բնակարանում: Քրեական գործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Մինչև այս պահը, սակայն, ձերբակալություններ չկան: 38-ամյա Գեորգի Կուտոյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016 թվականին է նշանակվել ԱԱԾ տնօրեն՝ հաջորդելով Գորիկ Հակոբյանին: Պաշտոնը զբաղեցրել է մինչև 2018 թվականը՝ ԱԱԾ-ից հեռանալով հեղափոխությունից հետո:

«Կասկածյալներ, մեղադրյալներ չունենք, նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն էլ: Փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվել են:

Քրեական գործը գիտեք՝ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, քանի որ այլ հոդվածով հարուցման համար այլ հիմքեր չեն եղել:

Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլև փորձաքննություններով»,- հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում