Ադրբեջանցիների 90 տոկոսը կողմ է ժառանգական կառավարում ենթադրող սահմանադրությանը

Ադրբեջանցիների 90 տոկոսը կողմ է ժառանգական կառավարում ենթադրող սահմանադրությանը

Էքզիթ-փոլի տվյալներով՝ Արդբեջանի քաղաքացիների մոտ 90 տոկոսը կողմ է քվեարկել հանրաքվեի դրված ներկայացված սահմանադրական բոլոր փոփոխություններին:

Ադրբեջանական ընդդիմությունը հայտարարել է, որ նախօրեին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցել է բազմաթիվ խախտումներով: 

Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ցույց են անցկացրել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան առաջ՝ հանդես գալով «Ժողովուրդը թագավոր չի ուզում» պաստառներով և քաղբանտարկյալների լուսանկարներով:

Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ հանրաքվեի է դրվել Սահմանադրության մոտ երեք տասնյակ փոփոխություն, դրանց թվում առաջարկվում է հանել նախագահի եւ պատգամավորների համար տարիքային ցենզը: Ըստ հեղինակավոր փորձագետների, այսպիսով Իլհամ Ալիեւը ջանում է օրինական հիմք ստեղծել իշխանության ժառանգական փոխանցման համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում