ՄՄերի Եգորյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մոմավառության ժամանակ պահպանել անվտանգության կանոնները

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մոմավառության ժամանակ պահպանել անվտանգության կանոնները
Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մոմավառության ժամանակ պահպանել անվտանգության կանոնները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
 
«Բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում:
 
Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար:
 
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
 
Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց երկնքի տակ, բարձր ծառերից, շենքերից, էլեկտրահաղորդման գծերից և այլ օբյեկտներից առնվազն 50 մետր հեռավորության վրա և պետք է հաշվի առնել քամու ուղղությունը:
 
Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ: Ամենահարմար վայրերը քաղաքային հրապարակներն են ու մարզական խաղադաշտերը:
 
Ուժեղ քամին կարող է խոչընդոտել գործընթացին: Պետք է օդապարուկը գործարկելուց հետո այն հեռանա տներից և շենքերից՝ հավանական հրդեհներից խուսափելու համար:
 
Օդապարուկները պետք է պահել ուղիղ:
 
Մեկ օդապարուկ դեպի երկինք արձակելու համար անհրաժեշտ է երկու հոգի՝ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում