«Համի որակ» նախագծի այս շաբաթվա հերոսը ոչ այնքան օգտակար, բայց միշտ ժամանակ խնայող որսորդական երշիկն է: Հաղորդման ընթացքում կներկայացվի մթերքի անվանման և ստեղծման պատմությունը, պահպանման պայմաններն ու օրվա չափաբաժինը: Հեռուստադիտողը կիմանա, թե ինչպես է վերաբերվում սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը երշիկեղենին, իսկ խոհարար Գայանե Բրեիովան որսորդական երշիկից ապուր կպատրաստի:
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:30-ին










