ԲԴԽ նախագահն արձագանքել է Փաշինյանի ու Բաբաջանյանի հայտարարություններին

Ի՞նչ նկատի ուներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ նոյեմբերի 15-ի իր կոչով: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, օրինակ՝ դատական համակարգին երեկ մեղադրեց պետական հեղաշրջման փորձին աջակցելու համար: ԲԴԽ նախագահը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր արձագանքեց Բաբաջանյանի հայտարարությանը: «Հեղաշրջման փորձին աջակցելը հանցագործություն է, և եթե Բաբաջանյանը վստահ է, որ նման բան կա, թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնի»: Վարդազարյանը պնդեց, որ դատավորներին ուղղված իր կոչն ապաքաղաքականացմանն էր ուղղված:

Ռուբեն Վարդազարյան (ԲԴԽ նախագահ) - Կոչս ուղղված էր, որպեսզի դատավորները՝ իմ գործընկերները, քաղաքականության մեջ չներառվեն, քաղաքական որոշումներ չկայացնեն, զերծ մնան քաղաքականությունից, մնան ինչպես օրենքն է նախատեսում՝ ապաքաղաքական 

Վարդազարյանն ուզում է, որ դատավորները չկատարեն ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ քաղհասարակության, ո՛չ ֆեյսբուքյան պահանջ: ԲԴԽ նախագահը միտում չի տեսնում նաև իր կոչն անելու ժամանակահատվածի հետ: Այդ փուլում քննարկվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորել-չկալանավորելու հարցը: Ռուբեն Վարդազարյանը չհերքեց, որ Արթուր Վանեցյանի հետ ընկերություն են անում:

Ռուբեն Վարդազարյան - Այո՛, պարոն Վանեցյանի հետ մենք ընկերություն ենք արել: Մեր ընկերությունը սկսվել է 94 թվականից, երբ ես դեռ դատավոր չէի, նա էլ ուսանող էր, դեռ ԱԱԾ աշխատակից չէր:

Դատավորներին չքաղաքականացվելու կոչը հենց Վանեցյանի գործի քննության փուլում անելը ԲԴԽ նախագահն այլ հանգամանքով է պայմանավորում:

Ռուբեն Վարդազարյան - Այդ փուլում էին դատարանների մոտ տարբեր հայտարարություններ արվում, փորձում էին ճնշում գործադրել դատարանների վրա:

Արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե դատական համակարգը դարձել է պսևդոէլիտայի մաս, Վարդազարյանը շեշտեց՝ դատավորները հենց էլիտա են:

Ռուբեն Վարդազարյան - Համաձայն չեմ այդ գնահատականին, եթե իրավաբանական համայնքը վերցնենք, ապա դատավորները և դատարանները բուրգի ամենավերևի մասում գտնվողներն են, հետևաբար, իրավաբանական համայնքում իրենք իրենցով արդեն էլիտա են կազմում դատավորներն ու դատարանները:

Իսկ ինչպե՞ս է Վարդազարյանն ընկալել վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությունը, ու արդյոք այսօ՞ր կան նման դատավորներ:

Ռուբեն Վարդազարյան - Պատերի տակ վնգստացող դատավորներ. 1.5 տարի առաջ արձագանքել եմ և ասել եմ՝ այո՛, մենք ունենք դատավորներ, և նրանց անունները գիտենք, բայց չեմ հրապարակելու:

Վարդազարյանը պարզաբանեց վարչապետի միտքը. դրանք «տերեր փնտրող» դատավորներ են՝ ասաց և հույս հայտնեց. «Շատ կուզեմ, որ կոչից գոնե մեկուկես տարի հետո Հայաստանում այդպիսի դատավորների թիվը հավասարվի զրոյի»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «դատարանների հարցը լուծենք, նոր անցնենք ընտրությունների», ԲԴԽ նախագահն արձագանքեց հետևյալ կերպ. ընտրություններն ու դատարաններն իրար հետ ոչ մի կապ չունեն: Հետո ավելացրեց. չէ՛, թող լուծեն դատարանների հարցը: Մարզերում դատարաններ կան, որտեղ դատավորն իր սեղանը ստիպված տեղափոխում է միջանցք, որպեսզի կտուրից չկաթի:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում