ՄՄարի Կոստանյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 1 մլն 750780 մարդ. AFP

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 1 մլն 750780 մարդ. AFP

Անցյալ տարվա դեկտեմբերից Չինաստանում ծնունդ առած կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչ օրս ամբողջ աշխարհում մահացել է 1 մլն 750780 մարդ: Այս մասին տեղեկացնում է Associated France Press գործակալությունը:

Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 մլն 758000 դեպք, որոնցից 50 մլն 405700-ն ապաքինվել են:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում մահացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Մեծ Բրիտանիայում:

Մահացության ընդհանուր ցուցանիշով Միացյալ Նահանգներին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Իտալիան:

100 հազար բնակչության հաշվով՝ մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բելգիայում, Սլովենիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Իտալիայում և Հյուսիսային Մակեդոնիայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում