Նռնականետ, ինքնաձիգ, ատրճանակներ. ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

ՆՆարեկ Սահակյան

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում վարչական շրջանում բնակվող 57-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակի պայթուցիչ, 5․45 մմ տրամաչափի 270 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ։

Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ դեկտեմբերի 22-ին բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով »Ֆ-1» տիպի նռնակ, որն, ըստ նրա՝ բերել էր Արցախից։

Գավառում բնակվող 24-ամյա մի երիտասարդ էլ տեղի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում հանձնել է գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որն, ըստ նրա՝ բերել էր Արցախից։

Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են եկել երկու տղամարդ, որոնք կամավոր հանձնել են նռնականետ ու կարճեցված փողով և խզակոթով հրացան։ Նրանց հայտնածով՝ նռնականետն ու հրացանը բերել են Արցախից։

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ կոտայք գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաշեն ատրճանակն ու ինքնաձիգի 25 փամփուշտը։

Գործարանային համարով հրացանը ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է Մրգավետ գյուղում բնակվող մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրացանը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։

Գործարանային համարով հրացան է կամավոր հանձնվել նաև ոստիկանության Արմավիրի բաժնում։ Այն բաժին բերած Նոր Արմավիր գյուղի բնակիչը հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը։
Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Շենիկ և Լեռնագոգ գյուղերի երկու բնակիչ կամավոր հանձնել են պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչփի և հրազենների 90-ից ավելի փամփուշտ, որոնք, նրանց հայտնածով՝ բերել են Արցախից։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում