ՄՄարիամ Մխիթարյան

Բելգիայում ձերբակալել են եվրոպական նարկոկարտելի ղեկավարներին

Բելգիայում ձերբակալել են եվրոպական նարկոկարտելի ղեկավարներին

Եվրոպայում Բելգիայի և Բավարիայի իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ ոչնչացվել է եվրոպական նարկոկարտելը, որն զբաղվում էր Հարավային Ամերիկայից Գերմանիա կոկաինի մատակարարմամբ: Անցյալ շաբաթ Բելգիայի ոստիկանություն Անտվերպենում և Բրյուսելում բերման է ենթարկել 17 կասկածյալի, գրում է DW-ն: 

Ձերբակալվածների թվում են Ալբանիայի 34-ամյա և Լատվիայի 35-ամյա քաղաքացիներ, որոնք, ըստ հետաքննության, ոչ միայն ղեկավարել են համաեվրոպական հանցավոր խմբավորումը, այլև ծառայել են որպես կապող օղակ Եվրոպայում հարավամերիկյան նարկոկարտելների և կոկաինի գնորդների միջև: Դեկտեմբերի 15-ին և 16-ին ոստիկանության լայնածավալ գործողության ընթացքում առգրավվել է նաև մի քանի հարյուր հազար եվրո և 187 կիլոգրամ կոկաին:

Հետաքննությունը սկսվել է 2017-ին, երբ Բավարիայի 10 սուպերմարկետում գրեթե 200 կիլոգրամ կոկաին հայտնաբերվեց: Թմրանյութը թաքցված էր բանանի տուփերում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում