ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայում տղամարդը սպանել է պատանդ վերցրած կնոջը

Ֆրանսիայում տղամարդը սպանել է պատանդ վերցրած կնոջը

Հինգշաբթի երեկոյան 58-ամյա տղամարդը զենքով ներխուժել էր Փարիզի հյուսիսում գործող ընկերության գրասենյակ և պատանդ վերցրել երեք աշխատակցի, այդ թվում իր կնոջը՝ տեղեկացնում է Interfax-ը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ հանցագործը սպանել է կնոջը, ոտքից և դեմքից վիրավորել ընկերության մյուս երկու աշխատակցին ու ինքնասպան եղել: le Parisien թերթի տվյալներով՝ տղամարդն այդ ընկերությունում մենեջեր էր և երեք անգամ դատված է եղել ընտանեկան բռնության համար:

Դեպքի վայրում աշխատել է ֆրանսիական ժանդարմերիայի հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում