ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2024-ի ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ես ինձ համար դեռևս որոշում չեմ կայացրել՝ կմասնակցեմ, թե՞ չեմ մասնակցի 2024-ի ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է երկրի կայուն զարգացմանը, ապա դա արժի անել: Այդ թույլտվությունը կա ժողովրդից: Անել կամ չանելը՝ կտեսնենք»,- ասել է ՌԴ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ:
Կրեմլի ղեկավարը հավելել է, որ այն ամենը, ինչ արվել է ՌԴ Սահմանադրության փոփոխությունների շրջանակում, անհրաժեշտ է գնահատել այն տեսանկյունից, թե այն օգուտ կբերի՞ երկրին: Եթե օգուտ չի տա, ապա չարժեր, իսկ եթե օգուտ տա, ուրեմն արժեր:










