- արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը.
- կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին.
- հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին։










