ՆՆարե Ոսկանյան

Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներից և հարազատներից 10-ը ՊՆ շենքի ներսում են

Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներից և հարազատներից 10-ը ՊՆ շենքի ներսում են

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ շարունակվում է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնողների մի մասին, դուռը կոտրելուց հետո, առավոտյան էր հաջողվել մուտք գործել նախարարության վարչական շենք, մյուս մասին էլ րոպեներ առաջ ներս են թողել: 

«Լուրեր»-ի թղթակցի փոխանցմամբ այս պահին անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներից և հարազատներից 10-ը ՊՆ շենքի ներսում են և սպասում են հանդիպման:

Հիշեցնենք՝ մի քանի ծնող երեկ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում են տեսել իրենց որդիներին: Այսօր շտապել են գերատեսչություն և պարզաբանում են պահանջել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում