ՆՆարե Ոսկանյան

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսների սխրանքները

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսների սխրանքները

ԱՀ ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների սխրանքները:

 
«Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում աչքի են ընկել կրտսեր սերժանտ Արման Դավիթի Հարությունյանը, սերժանտ Նարեկ Թևանի Դավթյանը, շարքային Արեգ Արարատի Սողոմոնյանը, շարքային-պայմանագրային Արթուր Գերասիմի Հակոբյանը, շարքային Աղասի Եղիշեի Աղասյանը:
 

Կապիտան Հայկ Սամվելի Ասրյանը հմտորեն ղեկավարել է գումարտակի անձնակազմի գործողությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված մարտական խնդիրներն ու կորուստներ պատճառել հակառակորդին:

 

Սանհրահանգիչ կրտսեր սերժանտ Սամվել Անդրանիկի Հովակիմյանը ցուցաբերել է անձնական խիզախություն, ակտիվ հրետակոծության պայմաններում տարհանել վաշտի բոլոր վիրավոր զինծառայողներին, ցուցաբերել վերջիններիս անհրաժեշտ բուժօգնություն:

 

Շարքային Սերգեյ Էդվարդի Մելքոնյանը ակտիվ մարտ է վարել թշնամական ուժերի դեմ, կասեցրել նրանց առաջխաղացումը, պատճառել կենդանի ուժի կորուստներ:

 

Լեյտենանտ Ռաֆիկ Հակոբի Ամիրջանյանը ցուցաբերել է անձնական արիություն, ոչնչացրել մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ:
 

Շարքային Կարեն Գրիգորիի Մարտիրոսյանը խոցել է թշնամու բազմաթիվ զինծառայողների, աչքի ընկել արդյունավետ գործողություններով, բարդ իրավիճակում մարտի դաշտից տարհանել չորս վիրավոր համածառայակիցների:

 

Մայոր Սարգիս Վալերիկի Սարգսյանը, իր հետ վերցնելով 10 զինծառայողների, գնացել ու հետ է գրավել հրամանատարական դիտակետը՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Մարտական մեկ այլ դրվագում մայոր Սարգսյանը արիաբար մասնակցել է կարևոր բարձունքներից մեկի պաշտպանությանը, ոչնչացրել մեծ քանակությամբ կենդանի ուժ և կասեցրել թշնամու 100 հոգանոց խմբի գրոհները:

 

Փա՛ռք մեր հերոսներին»,- ասված է ՊԲ Ֆեյսբուքի գրառման մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում