ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպան ոչինչ չի կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում. Տիխանովսկայա

Եվրոպան ոչինչ չի կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում. Տիխանովսկայա

Եվրոպական երկրները միայն անհանգստություն են հայտնում, բայց ոչինչ չեն կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում: Այս կարծիքը հայտնել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: 

«Երբ ես սովորական մարդ էի, մտածում էի, որ Եվրոպան մեզ այնքան մոտ է և մեծ, նրա ղեկավարներն այնքան ուժեղ են, որ հաստատ ինչ-որ բան կանեն: Նրանք չեն կարող ձեռքերը ծալած նստել: Հիմա ես տեսնում եմ, որ չնայած արտահայտած մտահոգություններին ու համերաշխությանը, իրականում նրանք ոչինչ չեն կարող անել:

Տիխանովսկայայի խոսքով՝ «եվրոպական առաջնորդները գործում են զգուշորեն՝ միշտ նայելով Ռուսաստանին»: «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որը սովորեցրել է երախտապարտ լինել: Աստիճանաբար հասկանում եմ, որ չպետք է շնորհակալություն հայտնեմ մտահոգության պարզ հայտարարությունների համար, որ  պետք է պահանջենք կոնկրետ գործողություններ»,- խոստովանել է ընդդիմադիր գործիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում