ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս խաղաղապահները շարունակում են վերազինել անցակետերը Լաչինի միջանցքում

Ռուս խաղաղապահները շարունակում են վերազինել անցակետերը Լաչինի միջանցքում

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են վերազինել անցակետերը Լաչինի միջանցքում: Դիտորդական կետերը հագեցած են «Անցակետ» սարքավորումներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի շրջաձև դիտում իրականացնելու համար:

Ներկայում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսաստանցի խաղաղապահները ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների և բնակիչների տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր բեռների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումն իրականացնող խմբերի անվտանգությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում