ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկով պայմանավորված՝ Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:

«Կառավարությունը հրաժարական տվեց: Այսուհետև վարչապետը և ամբողջ կաբինետը կգործեն որպես պաշտոնակատարներ»,- ասել է խոսնակը:

Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է հաստատի նոր կառավարություն: Եթե ​​դա տեղի չունենա, նախագահը ցրելու է օրենսդիր մարմինը և նշանակելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է Գիորգի Գախարիային վերանշանակել վարչապետի պաշտոնում, որը կաբինետը ղեկավարում է 2019-ի սեպտեմբերից:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին: Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան»-ը ՝ հավաքելով ձայների 48,22%-ը և ստանալով 150 մանդատից 90-ը, ընդդիմությունը ստացել է 60 մանդատ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում