ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ կիբեռանվտանգության գործակալության՝ աշխատանքից հեռացված ղեկավարը Թրամփին հորդորում է ընդունել պարտությունը

ԱՄՆ կիբեռանվտանգության գործակալության՝ աշխատանքից հեռացված ղեկավարը Թրամփին հորդորում է ընդունել պարտությունը

ԱՄՆ ներքին անվտանգության վարչության կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների գործակալության ղեկավար Քրիստոֆեր Կրեբսը, որին պաշտոնանկ էր արել ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի առաջնորդին կոչ է արել ընդունել  ընտրություններում կրած պարտությունը, քանի որ դա անելուց հրաժարվելը խաթարում է վստահությունը ամերիկյան ընտրական համակարգի նկատմամբ:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի հունվարի 20-ից հետո էլ՝ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության օրը և, իհարկե, ոչ էլ առաջիկա չորս տարիներին: «Կորած գործը» պաշտպանելու նման քայլը հրեշավոր կործանարար կլինի ժողովրդավարության համար»,- ասել է Կրեբսը CBS-ի հետ հարցազրույցում:

Ըստ ընտրությունների անվտանգության ապահովման համար պատասխանատու վարչության նախկին ղեկավարի՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակն ակնհայտ է:

«Ընտրություններն ավարտվել են, մենք պետք է պատրաստվենք հունվարի 20-ին և նոր վարչակազմին»,- բացատրել է Կրեբսը:

Թրամփը Կրեբսին աշխատանքից հեռացրել էր՝ նշելով, որ դժգոհ է ընտրություններում խախտումներ չլինելու մասին նրա հայտարարություններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում