Ամփոփվել են առաջին 10 ամիսներին մայրաքաղաքում գրանցված ՃՏՊ արդյունքները

Ամփոփվել են առաջին 10 ամիսներին մայրաքաղաքում գրանցված ՃՏՊ արդյունքները

ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը լրագրողներին ներկայացրել է այս տարվա 10 ամիսներին Երևանում գրացնված ճանապարհային պատահարների վիճակագրությունը:

1137 պատահարների արդյունքում գրանցվել է 54 մահացության դեպք, 500-ից ավելի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Ամփոփելով ՃՈ աշխատանքը` Արսեն Արշակյանը տեղեկացրել է, որ վթարի ենթարկված վարորդներն ապահովագրական ընկերությունների տեսուչներին սպասելու անհրաժեշտություն շուտով չեն ունենա: 

Ճանապարհային ոստիկանությունը կունենա վթարները րոպեների ընթացքում արձանագրելու և լուսանկարելու գործառույթ,  ինչը հնարավորություն կտա խուսափել տեսուչներին սպասելուց և չի հանգեցնի խցանումների:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում