ՆՆարե Թադևոսյան

Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր դիրքորոշումը. Պեսկով

Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր դիրքորոշումը. Պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում դիրքորոշումը չի փոխել: Այդ մասին, ըստ ՌԻԱ նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել է Անվտանգության խորհրդի բանաձևերով»,- հայտարարել է Պեսկովը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Լրագրողները Պեսկովին հարցրել էին, թե արդյոք Ռուսաստանը պատերազմից  և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո փոխե՞լ է դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում