Տարեց «Դոն Ժուան» Դոն Ջոնսոնի առավոտը սկսվում է նրանով, որ նրանից հեռանում է հերթական ընկերուհին՝ Շերին: Նա կորցրել էր այս մարդու հետ ընտանիք կազմելու հույսը: Մենակ մնալով՝ Դոնը իր փոստում գտնում է վարդագույն մի ծրար: Նամակում անծանոթուհին հայտնում է, թե տարիներ առաջ՝ Դոնից բաժանվելուց հետո, պարզել է, որ հղի է: Երբեք չդիմելով Դոնի օգնությանը՝ նա միայնակ մեծացրել է որդուն, որն այժմ 19 տարեկան է և տնից հեռացել է հորը գտնելու նպատակով:
2005 թ., ԱՄՆ,Ֆրանսիա
Ժանր` դրամա,մելոդրամա, կատակերգություն
Ռեժիսոր՝ Ջիմ Ջարմուշ
Դերերում՝ Բիլ Մյուրեյ, Շերոն Սթոուն, Ալեքսիս Զենա
Օգոստոսի 27-ին՝ ժամը 22:40-ին










