Անիմացիոն ֆիլմի գործողությունները ծավալվում են զարմանալի աշխարհում, որի բնակիչները անսովոր ու հաճելի արարածներ են, որի վրա աներևակայելի բույսեր են աճում, իսկ ցերեկն ու գիշերը փոխարինում են միմյանց՝ շնորհիվ Արևի ու Լուսնի պահապանների:
Այդ աշխարհում ապրում է պատանի ու կայտառ Մյունը, որը պաշտում է ազատ կյանքն ու զանազան արկածները: Նա դեռ չգիտի, որ շուտով պատասխանատու առաքելություն պիտի ստանձնի՝ դառնալով Լուսնի պահապանը:
2015 թ., Ֆրանսիա
Ժանր` դրամա մանկական
Ռեժիսոր՝ Բենուա Ֆիլիպպոն, Ալեքսանդր Էբոյան
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14:15-ին










