ՄՄարի Կոստանյան

Թուրքիան ցանկանում է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ՌԴ-ի հետ տարաձայնությունների ֆոնին

Թուրքիան ցանկանում է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ՌԴ-ի հետ տարաձայնությունների ֆոնին

Թուրքիան ակնկալում է կարգավորել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հարաբերությունները՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ սերտ հարաբերություններ ձևավորելու հաշվին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ին:

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխանությունները՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մտադիր են վերանայել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:

Անկարան մտավախություն ունի, որ Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ սահմանափակումներ կկիրառի: Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով ԵՄ անդամ երկրներին կոչ էր արվում պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովում իր վարքագծի պատճառով:

Նշվում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերանայմանը նպաստում է Սիրիայի և Լիբիայի հարցում Մոսկվա-Անկարա շահերի չհամընկնման ֆոնին երկու երկրների միջև տարաձայնությունների խորացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում