ՄՄարի Կոստանյան

Անկարան գնահատել է ԼՂ-ի հարցում ռուս-թուրքական փոխգործակցությունը

Անկարան գնահատել է ԼՂ-ի հարցում ռուս-թուրքական փոխգործակցությունը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը շոշափելի արդյունքներ է տալիս: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստանի հետ մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես երևում է Լեռնային Ղարաբաղում վերջին ճգնաժամի հետ կապված իրավիճակում: Մենք կշարունակենք այդ ռազմավարական մոտեցումը նաև առաջիկայում»,- ասել է Չավուշօղլուն:

Նա հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար մշտադիտարկման միասնական կենտրոն ստեղծելու նպատակով նոյեմբերի 11-ին ՌԴ-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

«Կարծում ենք, որ համաձայնագիրը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում օգուտ կբերի ողջ տարածաշրջանին, ինչպես նաև Հայաստանին: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տիրեն»,- հավելել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում