ԼԼիլիթ Սեդրակյան

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀՀ​ հոգաբարձուների խորհրդի համանախագահ​ Վան Գրիգորյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀՀ​ հոգաբարձուների խորհրդի համանախագահ​ Վան Գրիգորյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի​ հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի շուրջ վերջին զարգացումներին և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին։ Վան Գրիգորյանն ասել է, որ խորապես մտահոգված ու անհանգստացած ​ են ​ ստորագրված եռակողմ հայտարարությամբ և դրա դրույթներով։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ​ Արցախն այսօր ունի տարաբնույթ և հատկապես՝ հումանիտար խնդիրներ, և միայն ​համազգային միասնությամբ ու համատեղ ​ջանքերով է հնարավոր լուծել այդ խնդիրները։​

Նախագահ Սարգսյանն ու Վան Գրիգորյանը մտքեր են փոխանակել նաև​ ​համահայկական օրակարգի մյուս առաջնահերթությունների վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում