ՆՆարե Ոսկանյան

Մեր զորքերի հերոսական դրվագներից․ Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանի մասին

Մեր զորքերի հերոսական դրվագներից․ Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանի մասին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում  գրառում է կատարել՝ ներկայացնելով մեր զորքերի հերոսական դրվագներից․

 

«Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված՝ վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք՝ վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից: Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող, մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ 6 կմ և, բարեբախտաբար, փրկվում»:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում