ԿԿարմեն Ղուկասյան

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. Լենա Նազարյան

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։

Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։

Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար»,- գրել է Նազարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում