ՆՆարե Ոսկանյան

Սեյրան Օհանյանն այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է. Արծրուն Հովհաննիսյան

Սեյրան Օհանյանն այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում  անդրադառնալով հարցին, թե ինչպիսի դաս է տվել թշնամուն «Արցախի հերոս» Սեյրան Օհանյանը, որի արդյունքում հակառակորդի քարոզչամեքենան տարածում է նրա վիրավորվելու մասին կեղծ լուրը, ասաց․

«Սեյրան Օհանյանն «Արցախի հերոս» է, լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, ինձ համար՝ հրամանատար ու ուսուցիչ ռազմի գործում։ Շուշին ազատագրող լեգենդար հրամանատարն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ, և ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով։ Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել։ Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում