Խորենացի փողոցի և Սարի թաղի բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 60 մարդ

Խորենացի փողոցի և Սարի թաղի բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 60 մարդ

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով, նախնական տվյալներով, շտապօգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։ 

Մնացած տուժածների վիճակը բավարար է։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չի հաստատում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում