ՆՆարե Ոսկանյան

Մեզ հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելին, առաջիկայում կվերացնենք ամբողջությամբ․ ԱՀ նախագահ

Մեզ հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելին, առաջիկայում կվերացնենք ամբողջությամբ․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, նշելով՝

 
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
 

Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:

 

Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:

Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:

 

Հ.Գ.

Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում