- դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան.
- դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն.
- պահանջում է անհապաղ դադարեցնել ադրբեջանական և թուրքական զինված ուժերի հարձակումներն ու ռմբակոծություններն Արցախի և Հայաստանի քաղաքների և գյուղերի վրա: Այդ հարձակումներն ու ռմբակոծություններն ուղղված են միայն Արցախի խաղաղ բնակչության դեմ, և դրանց նպատակն է հանգեցնել բազմաթիվ անմեղ զոհերի և ոչնչացնել հանրային օգտագործման ցանցերը.
- իր նվիրվածությունն է հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների իրավունքների նկատմամբ և հայտնում միջազգային հանրության, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անհապաղ և արդյունավետ միջամտության անհրաժեշտության մասին՝ կանխելու խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները»:










